Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա է կալանավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից: «Դեկտեմբերի 5-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում` Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա»,- նշեցին կոմիտեից։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկություններ չեն հաղորդում: