Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է բյուջեի հիմնական ցուցանիշները: «Հիմնական ցուցանիշները - Եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ դրամ- Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ դրամ- Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ դրամ Մի քանի կարեւոր արձանագրումներ ● Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով, ● Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով եւ կկազմի 23.4%, ● Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի եւ տարեվերջին կկազմի մոտ 60%, ● Կապիտալ ծախսերը կաճեն եւ կկազմեն 350 մլրդ դրամ, ● Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով եւ կկազմի 223 մլրդ դրամ, ● Այդ թվում՝ միայն գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով», - ասված է նրա գրառման մեջ։