20.08.2025
«ՀայՓոստի» բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ
29.09.2021
«ՀայՓոստի» բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

«ՀայՓոստ» ընկերությունը տեղեկացնում է, որ փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցելու է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն կտա ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ «ՀայՓոստի» բաժանմունքներում հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․ Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE) ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում: «ՀայՓոստը» նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը: