21.08.2025
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վերահսկողություն են իրականացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի օգտագործմամբ
28.09.2021
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վերահսկողություն են իրականացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի օգտագործմամբ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ԱԹՍ-ներն արձակվել են ԿամԱԶ բեռնատար ավտոմեքենայի թափքում տեղադրված կայաններից ու անցկացրել հերթապահություն: «Այսօր «Օռլան-10» անօդաչու թռչող սարքով համալիրի հաշվարկով անցկացվել է նշանակված շրջանում իրադրության օբյեկտիվ հսկողություն։ Գործարկիչը տեղադրված է եղել ԿամԱԶ տրանսպորտային մեքենայի վրա և ազդանշան ստանալով՝ առաջ է քաշվել կիրառման շրջանի հաշվարկով։ ԱԹՍ-ի կիրառման վերաբերյալ նման գործողությունները խաղաղապահների կողմից պարբերաբար մշակվում են», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վիտալի Տիմոֆեևը։ ԱԹՍ-ի օգնությամբ ռուս խաղաղապահները իրական ժամանակի ռեժիմում տվյալներ են ստանում կառավարման այն կետին, որտեղ անցկացվում է իրավիճակի շուրջօրյա հսկողություն ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գրեթե ողջ տարածքում: Շտաբի հերթապահ հերթափոխով իրականացվում է խախտումների մասին տեղեկատվության հավաքումը, ամփոփումը և ստուգումը: Բացի այդ, օբյեկտիվ հսկողությունն ու Օդի միջավայրի մոնիթորինգն իրականացնում են «ֆորպոստ» ԱԹՍ համալիրներով հաշվարկներ։