6.07.2025
Հայաստանում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը. Մեսրոպ Առաքելյան
21.01.2025
Հայաստանում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը. Մեսրոպ Առաքելյան

Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։ Այս մասին գրում է տնտեսագետ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նա նշում է. «Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2.600.000 քաղաքացի։ Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։ Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)։ Նախաձեռնությանը միանալ ցանկացողներին խնդրում եմ կապնվել ինձ հետ։»