Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի 45.3 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրին՝ երկրի առողջապահական համակարգի համապարփակ զարգացման համար: Կառավարության հունվարի 23-ի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է միջոցների օգտագործման հիմնական ուղղությունները: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը կուղղվի բուժհաստատությունների կառուցմանն ու արդիականացմանը, բժշկական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը, բուժհաստատությունների լիցենզավորմանը, կադրային ներուժի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը և էլեկտրոնային առողջապահության գործիքների կատարելագործմանը: