Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով համագործակցության և երկխոսության շարունակականության կարևորությունը։