ՀԱՊԿ խաղաղապահները Հայաստանից եւ Տաջիկստանից հեռացել են Ղազախստանից՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 4 ինքնաթիռով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իլ-76 ինքնաթիռները դուրս են եկել Ալմաթիի օդանավակայանից։ Հայաստանի զինվորականները թռչում են երեք բորտերով, իսկ տաջիկները՝ մեկով, քանի որ իրենց հետ Ղազախստան մարտական տեխնիկա չեն վերցրել։ Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորախմբերը: Խաղաղապահներին վստահել են ռազմավարական կարեւոր օբյեկտների պահպանությունը։ Հայտնի է, որ հայկական զորախումբը հսկում էր «Աքսայ» հացի կոմբինատը և «Բարեկամություն» պոմպակայանը, իսկ տաջիկ խաղաղապահները՝ Ալմաթիի ՋԷԿ-1-ը։