Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբոլգում՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպմանը: «Ողջունելի լուր է. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է»,- գրել է Կլաարը։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ այսօր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կայանալու է նրանց առաջին հանդիպումը։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է: