Այսօր՝ ապրիլի 29-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մայիսի սկզբին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը, սակայն, չի հաստատել այս մասին տեղեկությունը։ «Այս պահին Բրյուսելում նման հանդիպման մասին տեղեկություն չկա»,- ասել է նա։