Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ևս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: