Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան: Բացի այդ, մինչև հոկտեմբերի 29-ը դադարեցվել են չվերթները դեպի Ադրբեջան, Ուզբեկստան և Ղազախստան: Մինչև վերոնշյալ ժամկետը հետաձգվել են նաև չվերթները դեպի Կրասնոդարի, Սիմֆերոպոլի, Անապայի, Գելենջիկի, Դոնի Ռոստովի և Վորոնեժի օդանավակայաններ: Պատճառները չեն նշվում: