Դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպումներ ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի և ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց դեսպան Սադոյանի պաշտոնավարման տարիներին հայ-վրացական հարաբերություններում գրանցված առաջընթացին։Գործընկերները բարձր գնահատեցին դեսպան Ռուբեն Սադոյանի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում և հաջողություն մաղթեցին վերջինիս իր հետագա գործունեության մեջ։