22.06.2026
Ճամբարակում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
27.07.2023
Ճամբարակում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Արբան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Ճամբարակ) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ - արտադրական շինությունում պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել. - առաստաղի որոշ հատվածներում ծեփը եղել է թափված, ինչի հետևանքով չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը. - արտադրական շինությունների երկաթյա դռների մակերեսների ներկերը եղել են թափված և ենթարկված են եղել կոռոզիայի: Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: