ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է "Զանգեզուրյան միջանցքի" բացումը սպասարկելու։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը: "Որքանով հասկանում եմ, արդեն առկա է բազմակողմանի կոնսենսուս ԵՄ, Թուրքիայի, Իրանի և, բնականաբար, Երևանի ու Բաքվի միջև։ Մնաց հասկանալ միջանցքի կարգավիճակը։ Թեև ցանկացած կարգավիճակում՝ անգամ հայկական կողմի տոտալ վերահսկողության պարագայում, այն ծառայելու է մեկ նպատակի՝ թուրքական էքսպանսիայի իրականացմանը դեպի Կասպից տարածաշրջան ու Մեծ Կենտրոնական Ասիա։ "Թավշյա հեղափոխություն" հատուկ օպերացիան մոտենում է իր ավարտին", - ասված է նրա գրառման մեջ։