25.06.2025
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
24.01.2023
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ. Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները: VERELQ-ը հիշեցնում է, որ արդեն նախկին ՄԻՊ-ը հրաժարականի դիմում ներկայացրել էր նախօրեին: Ըստ ընթացակարգի՝ նա մի շաբաթում կարող էր հետ վերցնել դիմումը, սակայն Գրիգորյանը, ըստ էության, շտապում է: Նշենք, որ ըստ մամուլի՝ նա ներկայացվելու է ՀՀ ներկայացուցիչ միջազգային որևէ կառույցում: