ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել: Լսումները կանցկացվեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։ Խորհրդարանական լսումները կմեկնարկեն ժամը 11:00-ին՝ ԱԺ նիստերի դահլիճում: