Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։