Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ ամբիոնը չի լքելու, իրականացնելու է քաղաքական ակցիա."Սոթքում կրակում են, Դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից. 800 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, քանի որ նրանց անվտանգությունը չեք ապահովում: Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում...",- գրել է Թագուհի Թովմասյանը: Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անվտանգության աշխատակիցներին իջեցնել ամբիոնից հեռանալ չցանկացող Թովմասյանին, անջատել հեռարձակումը ու հայտարարեց ընդմիջում: Այնուհետ թվով տաս ընդդիմադիր պատգամավորներ զրկվեցին այսլօր ԱԺ նիստին մասնակցելու իրավունքից: