Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ միանում է այսօրվա հանրահավաքին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և կասի իր խոսքը: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով: «Ես կասեմ իմ խոսքը եւ մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի իսկական պայքար, ոչ թե իմիտացիա: Մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք հասկանալ մի բան, որ մեր ապագան մեր ձեռքում է եւ ես վստահ եմ, որ մենք կանցնենք այդ դժվար ժամանակը, բայց դրա համար մենք պետք է լինենք ազնիվ»,- ասել է նա: Երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին: Այսօր առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք տեղի կունենա: