4.07.2025
Պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
07.11.2023
Պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու վերաբերյալ: «Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ: