
Արխիվ - 2020.11.17


ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների ևս 71 անուն
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների ևս 71 անուն։ Նրանք են․
18:35
Իշխող դաշինքում չեն գիտակցում ներկայիս ազգային աղետի մասշտաբները, ԲՀԿ
Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը վրդովված մարդկանց հանդարտեցնել փորձում էին միայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, իշխող դաշինքի պատգամավորները գոլորշիացան։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
18:15
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է իր վրա հարձակման մասին
ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, իր վրա հարձակման մասին:
16:47
Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են. Պուտին
Դա պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար:
16:08
ՌԴ-ն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերստուգում թույլ չտա. Լավրով
Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերստուգումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
16:01
Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Շավարշ Քոչարյանի հրաժարականի մասին լուրը համացանցում տարածվեց օրեր առաջ:
15:43

Ընդդիմությունը զբաղված է միայն ցավի կապիտալիզացիայով. Ռուբեն Ռուբինյան
Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում հնարավորություն չի եղել պատերազմը կանգնեցնել ավելի բարենպաստ պայմաններով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։
15:17
Մեկ տարի Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները
Մեկ տարի ժամկետով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: Այս մասին այսօր նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
15:16
Արցախի դեմ պատերազմը հնարավոր էր կանխել. Վահե Էնֆիաջյան
Քաղաքական օրակարգը վերջին երկու տարվա ընթացքում չի արտացոլում Հայաստանի իրականությունը, հաշվի չի առնվել՝ մարտահրավերները եւ սպառնալիքները, որի արդյունքն է իրադարձությունների ներկայիս տխուր ավարտը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
14:58
Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող - Ալիև
«Վերականգնվել է երկրի տարածքային ամբողջականությունը»:
14:07
Արցախի վերաբերյալ հայտարարության ստորագրումից 7 օր անց բազմաթիվ խախտումներ են արձանագրվել
Հայաստանի Ազգային ժողովը կարող է սկսել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության դրույթների չկատարման կամ վերանայման մասին հարցի քննարկումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
14:02
ՊԲ-ն հերքում է 200 զինծառայողի շրջափակման մեջ հայտնվելու լուրը
Դա կատարյալ ապատեղեկատվություն է
13:46
Արձանագրենք՝ ԳՇ պետի զգուշացումներից հետո Փաշինյանը գնաց ամենավատ պայմանների. Աբրահամյան
Փաստ է, շարունակեց նա, որ եղել են առաջարկներ մեր համար համեմատության մեջ շատ ավելի նպաստավոր պայմաններով պատերազմը կանգնեցնել, Ռուսաստանի միջնորդությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը, ունենալով ԶՈՒ Գլխավոր շտաբի իրավիճակի մանրամասնբնութագրիչները և վտանգավոր ելքերը, փաստացի ժամանակին չի օգտագործել մի քանի տարբերակներ և չի գնացել պատերազմի կանխմանը.
13:45
Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև. Օնիկ Գասպարյան
Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
12:58
Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը. ՊԲ
Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ:
12:43
ՀՀ ոստիկանությունը սթափության և օրինապահության կոչ է անում
Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը:
12:40
Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող իշխանություն. Վազգեն Մանուկյան
Որը կհամախմբի ժողովրդին, կվերականգնի հարաբերությունները մեր բնական դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ եւ ունակ կլինի լուծելու մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները:
12:37
ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը
Հիմնվելով նաև ՄԻՊ-ի ապացույցների վրա:
12:21
Պատրուշևն առաջարկել է հավաքական մոտեցումներ կենսանվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ում
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն առաջարկել է հավաքական մոտեցումներ մշակել ՀԱՊԿ-ում կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
12:11
Մնացականյանն ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը խստորեն հորդորել է պահպանել պետական կառույցը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ներկայացրած հրաժարականի դիմումից հետո հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Մնացականյանն ասել է․
11:47
Ղարաբաղյան հակամարտության կողմերը երկու հարյուր զոհվածների դիակներ են փոխանակել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ իր վերջին տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմինները, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
11:23
Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք, 23 մարդ մահացել է
վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870 դեպքի:վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870 դեպքի:
11:12
Վտանգ Թուրքիայից. ինչ է կատարվում Հայաստանի սահմանների մոտ
Իմ տվյալներով առնվազն հոկտեմբերի կեսերից Թուրքիան սկսել է ամրաշինական աշխատանքներ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներում։ Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով Արցախում այդ ժամանակ ընթացող պատերազմը, որին ակտիվ մասնակցում էր նաև Թուրքիան։ Այդ մասին հայտնում է ռազմական փորձագետ, Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
10:43
Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը հայտնում է ermenihaber.am-ը։
10:26
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ զինադադարից հետո կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար
նախօրեին ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում:
09:52
Այսօրվանից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով
Առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:
09:37