Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում հնարավորություն չի եղել պատերազմը կանգնեցնել ավելի բարենպաստ պայմաններով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ «ստիպված է հերքել ակնհայտ ապատեղեկատվությունը, որը հնչեցվել է ընդդիմության կողմից»: «Նախ՝ ստորագրված եռակողմ հայտարարության մեջ չկա Սյունքի, Մեղրիի, էստակադայի կառուցման և առավել ևս ադրբեջանական ու թուրքական դրոշների առկայության մասին կետ։ Երկրորդ՝ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում չի եղել մի պահ, երբ հնարավորություն կար դրանք կանգնեցնել ավելի բարենպաստ պայմաններով», - հայտարարեց պատգամավորը ։
Ռուբինյանն ընդգծեց, որ այսօր, ցավոք, ընդդիմությունը զբաղված է միայն կապիտալիզացնելով այն ցավը, որ ապրում են Հայաստանի և Արցախի քաղաքացիները՝ կապված ստեղծված իրողությունների հետ: «Այն, ինչ այսօր տեսնում են մեր քաղաքացիները, 0 խոսակցություն է ներկայի եւ ապագայի մասին, եւ ցավի կապիտալիզացիա», – հայտարարել է պատգամավորը:
«Ձեզ չի հետաքրքրում, թե ինչու մարդիկ չեն գալիս ձեր հանրահավաքներին։ Ինչու շատերը, ովքեր հիասթափված են մեզանից, չեն գալիս ձեր ակցիաներին: Քանի որ դուք չեք խոսում ապագայի, ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։ Դուք ընդամենը աղ եք լցնում Շուշիի կորստի հետ կապված մեր ընդհանուր վերքի վրա», - համոզված է Ռուբինյանը։
Պատգամավորը նշեց, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել բոլոր ձախողումների համար և ոչ միայն վերջին 2,5 տարում, այլև 30 տարվա ընթացքում: «Ես, անձամբ ես պատասխանատու եմ վերջին 30 տարիների բոլոր ձախողումների համար, իսկ բոլոր հաջողությունների համար վաստակը ձերն է», – հայտարարեց պատգամավորը: