Բանակցությունների ընթացքում բոլոր հատվածներում շարունակվել են մարտական գործողությունները Հայկական ԶՈՒ-երը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին՝ hետ շպրտելով նրանց ելման դիրքեր։ Այս պահին թեժ մարտերը շարունակվում են։ 22:56
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին Դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը: 18:41
Ադրբեջանական զորքերը Հադրութից հեռու են տասնյակ կլիոմետրերով. Վահրամ Պողոսյան Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական իշախնությունները հերքում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Հադրութը գրավելու» մասին հայտարաությունը, որը նա արել է Ադրբեջանի ժողովրդին դիմելիս: 18:02
«Սկսվեց». Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում քիչ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնարկել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: 17:51
Կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին. Արծրուն Հովհաննիսյան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հրթիռային հարված է հասցվել Ստեփանակերտ: 17:44
Հարավում թշնամու շարքերում զինվորներ չեն մնացել․ Վահրամ Պողոսյան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով հարավում թշնամու շարքերում զինվորներ չեն մնացել։ 17:37
Մենք պատրաստ ենք խաղաղ գործընթացի վերականգնմանը. վարչապետ Հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին: 16:08
Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում: 16:05
Թուրքիան Կովկասում մեկ այլ Սիրիա է ստեղծում. Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին Բրիտանական հայտնի Financial Times պարբերականը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իր հերթական համարում անդրադարձել այդ հարցազրույցին: 15:52
Սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ. ՊՆ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են․ ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 14:48
Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում․ ՊԲ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում․ գրում է Պաշտպանության բանակը։ 14:45
Կարևոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում. Միշուստին Միշուստինը նաև ցավակցություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությունում զոհերի ընտանիքներին ու հարազատներին: 14:40
Տեղի է ունեցել ՀՀ և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։ 14:23
Մակրոնը Փաշինյանին ասել է՝ ԼՂ հարցով մշտական կոնտակտի մեջ է Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: 14:22
Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. ՊՆ Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: 13:59
Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում. Պողոսյան Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում: 13:42
Հայերին կրկին սպառնում է հարյուրամյա վաղեմության ցեղասպանության վտանգը. նախագահ Թուրքիան ներգրավվածություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում. Fox News Channel: 13:23
Մեր ժողովուրդը լի է վճռականությամբ՝ պաշտպանելու մեր ազատությունը և անկախությունը. վարչապետ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: 13:15
Ցինիզմի բարձրագույն դրսևորում են. Արցախի ԱԳՆ-ն՝ Բաքվի հայտարարությունների մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: 12:58
ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ է քննարկելու Մնացականյանը Մոսկվայում սպասվող բանակցություններում ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: 12:46
Կա՞ն գրոհայիններ ԼՂ հակամարտության գոտում. ԱՄՆ դեսպանատունը խուսանավում է ԱՄՆ դեսպանությունից ստացված պատասխանը, որը, ըստ էության, հստակ պատասխան հստակ դրված հարցին չի պարունակում, ներկայացնում ենք ստորև: 12:32
Թուրքիան կարող է քննարկել զինվորականներին Ղարաբաղ ուղարկելու հարցը. Մուստաֆա Շենտոպ Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմինը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու հարցը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը։ 11:52
Հրապարակվել է Արցախում զոհված հայ զինծառայողների նոր ցուցակը Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 զինծառայողի անուն․ 11:50
ԱԺ-ն արտահերթ նիստ. ռազմական դրության ռեժիմի խախտման համար կազատազրկե՞ն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ։ Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվածների հիշատակը: 11:23
Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտը. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի զինված ուժեը հիրթիռակոծում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: 10:57
Հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունն Արցախի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունը համեմատաբար փոքր տարածքային ձեռքբերման համար, և հակամարտությունը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը: 10:45
Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված. ՊԲ Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: 09:38
ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ բանակցություններին: 09:25
Պատշաճ արձագանքը միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումն է. Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին: 09:20