Արխիվ - 2020.07.02
Կանեմ ամեն ինչ՝ կանխելու հակառուսական տրամադրություններ սերմանելու սադրանքները. Ծառուկյան
Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման և մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք և ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու ժողովուրդների համար:
21:48Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների
Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող մարդասիրական օգնության շարունակականությունն ապահովելու համար:
20:27Հայաստանը պետք է շատ խորը և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին. նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
17:23Ոչ մի պիկնիկ. ոստիկանությունը զգուշացնում է՝ կլինեն իրավական հետևանքներ
Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց:
17:00Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին
Իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։
16:31Վրաստանը համաձայնեցրել է ՀՀ-ից իր տարածքով ռուսաստանցիների վերադարձի հարցը
Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով ՀՀ-ից ՌԴ վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների հերթական խմբի ավտոբուսներով տրանզիտը:
16:10Հանգստյան օրերին ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց։ Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
15:58ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվել են՝ հանուն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու
Էդմոն Մարուքյանն է տեղեկացնում:
15:28Մտահոգություններ ունենք հարկերի հավաքագրման մասով. ՊԵԿ նախագահ
Հայաստանում, պայմանավորված համավարակով և ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ, մտահոգություններ կան նաև հարկերի հավաքագրման մասով: Այդ մասին հուլիսի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
15:20Դուք վերջն եք. Սոլովյովին զարմացրել է Հանրայինի անդրադարձը Նավալնուն
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը սահմանադրական փոփոխությունների ռեպորտաժի շրջանակներում ցույց է տալիս նացիստ Նավալնիին, ով հայերին «խաչեր է» անվանում, ով ատում է հայերին, ատում է Հայաստանը:
14:07ԲՀԿ, «Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների բողոքն ուղարկվել է ՀՔԾ
Նյութերի նախապատրաստման և դրան ընթացք տրվելու համար:
13:40Վերացնել մենաշնորհը, խթանել մրցակցությունը. ՀՀ-ն նավթամթերք է ներկրելու Ղազախստանից
Հայաստանը նավթամթերք կներկրի Ղազախստանից՝ այդ կերպ ցանկանալով վերացնել մենաշնորհային երևույթները և խթանել մրցակցությունը բեզնինի ու դիզվառելիքի ներքին շուկայում:
13:37Բանակցում ենք Նուբար Աֆեյանի ընկերության հետ պատվաստանյութ ստանալու համար. նախարար
Կառավարության հուլիսի 2-ի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ լինելու է մի քանի պատվաստանյութ: Հայաստանը, նրա խոսքով, բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ, որը կարող է պատրաստ լինել այս 2020-ի ավարտին և 2021-ի սկզբին:
12:12Փաշինյանը հիմա էլ կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ
Որովհետև դիմակի գներն իջել են:
12:03Աննա Ժամակոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 2-ի 764–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Ժամակոչյանը:
11:46Արցախում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ:
11:36ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 459-ի. մեկ օրում 6 մահ է գրանցվել
Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում:
11:27ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, 473 առողջացում և 6 մահ
Հայաստանում հուլիսի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, 473 առողջացում, 6 մահ: Բացասական թեստերի քանակը 1507 է:
11:01Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
09:58Մամուլ. Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել է» սիրած տղայի հետ. գեներալը չի օրհնում
Գրիգորյանը, ասում են, չի համակերպվում այս փաստի հետ եւ հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։
09:29