ԻՊ-ը ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում: 21:56
Համոզեցին. ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը՝ ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ: 18:47
ԱՄՆ-ն մղում է գոյատևման պատերազմ. Ասադ ԱՄՆ-ն այժմ վարում է գոյատևման պատերազմ, քանի որ կորցնում է իր հեգեմոնիան, նրանք որոշել են պայքարել Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի դեմ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: 18:40
Թուրքիան Ադրբեջանի արտաքին քաղաքականության կիզակետում է. քաղաքագետ Թուրքիան միշտ էլ հանդիսացել է Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղենիշներից մեկը բոլոր ուղղություններում, այդ թվում ռազմական: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Աժդար Կուրտովը: 18:14
Ադրբեջանում լրագրողներին հետապնդում են՝ընդդիմության ցույցը լուսաբանելու համար Ադրբեջանում ընդդիմության հոկտեմբերի 19-ին կայացած ցույցի լուսաբանումից հետո մի շարք լրագրողներ սկսել են հետապնդվել ոստիկանության կողմից: 17:40
Արմեն Սարգսյանը Սերգեյ Լավրովին է ներկայացրել Հայաստանում իրականացվելիք տարբեր ծրագրերը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը: 17:21
ՀՀ-ն կարող է երկաթգծային կապ ունենալ Իրանի հետ Նախիջևանի տարածքով. Մամեդյարով Տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտությունները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, խոչընդոտում են բազմակողմանի համագործակցությանը: 17:09
Ասադը սիրիական ճգնաժամի կարգավորման ժնեւյան գործընթացը ԱՄՆ հնարք է անվանել ԱՄՆ-ն փորձում է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում իր նպատակներին հասնել ժնեւյան գործընթացի շրջանակում, այս պատճառով այդ ձեւաչափն անհաջողություն կրեց: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: 17:07
Բիոլաբորատորիաները կադադարե՞ն խնդիր լինել. Երևանն ու Մոսկվան հուշագիր են ստորագրում Մոսկվան ու Երևանը շուտով կստորագրեն ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ վերազինված կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիր, որով ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք այդ կառույցներ: 15:49
Սերգեյ Լավրովն այցելեց Ծիծեռնակաբերդ Ռուս նախարարը ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա ջրել Հիշողության պուրակում 12 տարի առաջ իր տնկած եղևնին։ 13:54
Հիասթափված է. ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։ 13:37
Փոփոխությունները ՀՀ-ում չխանգարեցին երկկողմ հարաբերությունների շարունակականությանը. Լավրով Դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում: 13:05
Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել. նա կարող է կալանավորվել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: 12:59
Թուրք մասնագետները պատրաստել են ադրբեջանցի դիպուկահարներին Նախիջևանում գնդում տեղի է ունեցել դիպուկահարների վերապատրաստման ավարտին նվիրված միջոցառումը: Դիպուկահարների վերապատրաստմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի մասնագետները: 12:50
Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դինամիկա կա․ Նիկոլ ՓաշինյաՆ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: 12:12
ԱՄՆ-ը կպահպանի ներկայությունը Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի պատճառով. գեներալ ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին ասել է, որ չնայած Սիրիայում ԱՄՆ սահմանափակ ռազմական ներկայությանը, բավական կարեւոր է շարունակել հետեւել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողություններին: 11:14
Թրամփը ուրանի հարստացումը Իրանի կողմից անչափ վատ քայլ է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը անչափ վատ քայլ է որակել 2 երկրների հարաբերությունների համար: 11:12
Սամվել Բաբայանն ընդդիմադիր լուրջ բևեռ է դառնալու Արցախի ապագա նախագահի համար «Անկախ ինչպիսի դիրքորոշում էլ գրավեր պառլամենտը, ինքը հնարավորություն չէր ունենալու այդ օրակարգում տեղավորվելու, և մասնակցելու, դրա համար ինքն ընտրել է մյուս ճանապարհը՝ կուսակցություն է ստեղծել, կուսակցությամբ է մասնակցելու, որը մենք ողջունում ենք։ Պառլամենտական ընտրությունների արդյունքները ոչ պակաս կարևոր են, ինչ-որ տեղ ավելի կարևոր են, քան նախագահականինը, ինքն էլ գիտակցում է այդ ամենը և գնում է պառլամենտում նշանակալի մասնակցություն ունենալու ճանապարհով»։ Խոսելով Սամվել Բաբայանի համար նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում մերժելու մասին հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: 11:10
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020 թվականին կբարձրանա 10 տոկոսով Ըստ Թորոսյանի, նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները։ 10:53
Ժամանակն է եկել հանրությանը ազատել Արայիկ Հարությունյանի հետագա ծառայությունից. Չալաբյան «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անցած շաբաթ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Նա, մասնավորապես, հիշատակելով ՀՅԴ Երիտասարդական թևի բողոքի ակցիան՝ նշում է, որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը վաղուց արդեն առաջացնում է հայ հասարակության զգալի մասի տարակուսանքը, և ընդամենը թեթև կայծ էր պետք, որպեսզի այն վերածվեր բացահայտ հանրային բողոքի։ 10:06
Անընդունելի են ջանքերը, որ ոմանք փորձում են խեղաթյուրել Մեծ Հայրենականի պատմությունը Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունը՝ ինչպես ենք ուս ուսի պայքարել և հաստատակամ քայլել դեպի հաղթանակ, այսօր ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ։ 09:06
ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ-ի նվիրվածությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանմանը Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին։ Այս մասին Երեւանում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 08:45