Որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու: Այս մասին նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
23:14ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու: Այս մասին նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
23:14ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
23:09Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք՝ հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու։ Ես պատրաստ եմ լինել ՍԴ նախագահ, այո´։
18:192019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ:
17:08Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ավիացիոն միջոցները, սակայն հրթիռները թիրախին չեն դիպել: Արցախի ռազմական ղեկավարությունը հերքում է այս հայտարարությունը՝ համարելով այն դեզինֆորմացիա:
14:13Հայաստանում Սեւանա լիճը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակում է հայտնվել:
13:28Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ստացել է ծանուցումը եւ պատռել ու լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորել իրավապահ մարմինների նկատմամբ:
12:47Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
11:52Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս ամսվա վերջին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ճապոնիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ, չնայած Կրեմլը հայտարարում է, որ Վաշինգտոնից հանդիպման առաջարկ չի ստացել:
11:32Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը:
11:10ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր՝ հունիսի 12–ին, Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
08:2227 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Այս մասին հրապարակում է արվել Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում։
08:18ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 12-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:
08:12Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարման հետ կապված։
08:06