Որտե՞ղ են երիտթուրքերի դատավարության փաստաթղթերը․ Փայլանը հարցադրումը՝ Էրդողանի օգնականին Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը 1919-1922 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքների համար երիտթուրքերի դեմ դատավարության փաստաթղթերի գտնվելու վայրի հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել նախագահի օգնական Ֆուաթ Օքթային։ 23:12
Արցախում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել Ապրիլի 26-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: 22:57
Քեռին ու բարեկամներն են նվիրել. միլիոնատերը նշանակվեց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ 17:58
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բեռնատար վագոններ կարտադրեն Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բեռնատար վագոններ կարտադրեն, որոնք կգործարկվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծում: 17:19
Թուրքիայի կողմից Ս-400 –ի ձեռք բերումը Մոսկվայի «ռազմավարական հնարքն» է. Պենտագոն ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումը Մոսկվայի «ռազմավարական հնարքն» է՝ ուղղված Անկարայի և արևմտյան դաշնակիցների միջև պառակտում մտցնելուն: Այս մասին ТАСС-ին հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը: 17:07
Պուտինը հրահանգել ԱԳՆ-ին`պատրաստվել Էրդողանի Ղրիմ այցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ՌԴ ԱԳՆ-ին` մինչև հունիսի 1-ը որոշել ՌԴ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր այցը` Սիմֆերոպոլում մզկիթի բացմանը մասնակցելու համար: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում: 17:00
Օրենսդրական հարված մենաշնորհներին. Խաչատուր Սուքիասյանը դեմ է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Տիգրան Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը եւ Արգիշտի Մեխակյանը շրջանառության մեջ են դրել «Աշխարհագրական նշումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագիծը: 16:31
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.5% է կազմել 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%։ 15:29
Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 15:27
Ո՞ւր պիտի փախնեն, երկիրը կլոր է. Փաշինյանը՝ նախկին չինովնիկների փախուստի մասին Արամ Հարությունյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց եւ տեսադաշտից կորավ, քանի դեռ զրկված չէր պատգամավորական անձեռնմխելիությունից, որեւէ մեկը նրա նկատմամբ որեւէ լծակ չուներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես եղավ, որ կորավ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, ապա նաեւ Միհրան Պողոսյանը․ 14:57
2019-ին տնտեսական աճը ՀՀ-ում 5,3% կկազմի. ԵԱԶԲ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ տնտեսության 5,3% աճ է կանխատեսում 2019-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել բանկի ինտեգրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում: 14:56
Արթուր Մկրտչյանին խփել ա ինքը՝ իրա կնոջ հետ միասին. Բաբայանի բացահայտումը (տեսանյութ) Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բացահայտում է, թե ով է սպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին: 14:18
Մեղադրանքը, որն առաջադրվել է Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է. Վանեցյան Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 14:07
Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը. վարչապետը՝ մտավոր սեփականության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո: 13:15
Ցեղասպանության պատճառով սրվել են Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունները. Le Monde Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ֆրանսիային՝Հայոց ցեղասպանության հարցում Փարիզի դիրքորոշման համար, փոխանցում է Le Monde: 13:03
Թուրքիան սկսելու է թեթև տանկեր արտահանել Թուրք արտադրողները բանակցություններ են տանում թուրքական նոր թեթև Tulpar տանկի արտահանման շուրջ: 12:45
Նազարբաեւն առաջարկել է Եվրամիությանը՝ միանալ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացմանը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի եւ նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում: 12:24
Թրամփը՝ Բայդենին․ «Բարի գալուստ մրցավազք, Քնկոտ Ջո» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցության մասին լուրը մեկնաբանել է Twitter-ում խայթող գրառմամբ։ 11:51
Վրաստանում Թուրքիայի դեսպանը ուղերձ է հղել՝ «ԱՍԱԼԱ»-ն հիշատակելով (տեսանյութ) Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը՝ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի դիմումով, մամլո հաղորդագրություն է տարածել, որի թարգմանությունը հրապարկել է aliq.ge-ն. 11:42
Էրեբունիում ինքնաթիռների փոխարինումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. ռազմական փորձագետ Էրեբունի ռազմակայանում ինքնաթիռների փոխարինումը ներռուսաստանյան հարց է՝այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: 11:28
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղարի հրավերով մեկնել է Իտալիա Ապրիլի 25-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնեց Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը: 11:16
Դարձավ նախագահ ու գնաց հանգաստանալու. Զելենսկին մեկնել է Թուրքիա Նախագահական ընտրություներում հաղթաց շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ երկու օրով մեկնում է Թուրքիա: 11:13
ՀՀ-ում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է 50 հազար աշխատատեղ. Փաշինյանը փաստերով է խոսում «Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանում ստվերից դուրս է բերվել կամ ստեղծվել է 50 հազար աշխատատեղ: Սրա հետ կապված երբ ես ելույթ ունեցա ԵԽԽՎ ամբիոնից, բազմաթիվ հրապարակային հայտարարություններ հնչեցին այն կապակցությամբ, որ կասկածի տակ է առնվում այդ թիվը»: 10:41
Հայաստանը առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆԽ առաջիկա նստաշրջանին, որը կանցկացվի մայիսի 22–ին Բիշքեկում, հնարավոր է, համաձայնեցվեն Հայաստանի առաջարկությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխությանը։ 09:48
ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերությունները կկառուցվեն սուվերենության սկզբունքի վրա. Պուտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով: Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն: 09:04