Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս երկրի անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Բելառուսի համակարգված ջանքերն ամբողջությամբ համապատասխանում են մեր երկրների շահերին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»: