Օգոստոսի 17-ին մեկնարկել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի այցը Հայաստան: Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն` օգոստոսի 17-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: