ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանi կարծիքով գազի սակագինը չի բարձրանա: «Ես տեղյակ չեմ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը, բայց հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման շուրջ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - ասաց նախարարի պաշտոնակատար կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նաև չցանկացավ խոսել հնարավոր ռիսկերից, եթե գազը այդուհանդերձ թանկանա: «Չեմ կարծում, որ կթանկանա: Քիչ է մնացել, եկեք սպասենք մի քանի օր, թող բանակցություններն ավարտվեն», - հավելեց նա: Հիշեցնենք, այսօր Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև գազի սակագնի հարցը: