4.12.2025
Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
23.01.2019
Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն էր: Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1987թ. հունիսի 29, ք. Երևան Կրթություն 2004-2008 թթ. - Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան2008-2010 թթ. - Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան2011-2013 թթ. - Երևանի պետական համալսարան և Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Եվրոպագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան 2010-2013 թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիա, ասպիրանտուրա, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության թեկնածու Աշխատանքային գործունեություն 2008-2009 թթ. - «ԱՅ ԷՍ ՋԻ» ապահովագրական ընկերության Իրավաբանական վարչության մասնագետ 2009-2011 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ 2011-2012 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ 2014 թ. - Վիադրինայի եվրոպական համալսարան-Գերմանիա, Ֆրանկֆուրտ (Օդեր), հետազոտող 2013-2016 թթ. - ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, դասախոս2012-2016 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկ, գլխավոր իրավաբան 2016 թ. - Համաշխարհային Բանկ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրի ղեկավար2017-2018 թթ. - ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամիգործադիր տնօրեն 2018 թ. հոկտեմբերի 15-ին նշանակվել է Գյուղատնտեսության նախարար Այլ տվյալներ Շուրջ մեկ տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է։ Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներԱմուսնացած է, ունի մեկ որդի: