14.05.2025
Պուտինի ու Քոչարյանի հարաբերությունների վրա հայաստանյան զարգացումները չեն ազդում. Պեսկով
31.08.2018
Պուտինի ու Քոչարյանի հարաբերությունների վրա հայաստանյան զարգացումները չեն ազդում. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև հեռախոսազրույցին հայտարարել է, որ նրանք ջերմ հարաբերություններ ունեն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Պեսկովի խոսքով, այդ հարաբերությունների վրա չեն ազդում այն զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանում: Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ջերմ շնորհավորել է Քոչարյանի ծնունդը: Բացի այս, Պեսկովը նաև ավելացրել է, որ ՌԴ նախագահն ու ՀՀ նախկին նախագահը չեն քննարկել վերջինիս դեմ առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, ավելի վաղ հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը հրապարակեց Կրեմլի պաշտոնական կայքը: Ուշագրավն այն է, որ հունիսի 1-ին ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծնունդը չէին շնորհավորել: