Հայաստանի համար գազի գնի 30 տոկոսով թանկացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ճշտող հարցին՝ գազի գինը չի՞ բարձրանա 2020 թվականից, Գրիգորյանն արձագանքել է. «Չեմ կարող պատասխանել այս պահին: Հույս ունեմ՝ ոչ»: Փոխվարչապետի խոսքով, գազի գնի շուրջ բանակցությունները կավարտվեն տարեվերջին: