ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ: Վերջինս շուրջ 2 շաբաթ եղել է մեկուսացված, թեստավորվել է նախօրեին: Արդյունքը՝ դրական: Արցախում առողջացել է 10 մարդ: Մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է: