Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը եւ օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման եւ ներման առանձին գործընթացներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ "Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա: Հ.Գ. Այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսեցինք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո", - գրել է նա: