30.06.2025
Մտահոգություններ ունենք հարկերի հավաքագրման մասով. ՊԵԿ նախագահ
02.07.2020
Մտահոգություններ ունենք հարկերի հավաքագրման մասով. ՊԵԿ նախագահ

Հայաստանում, պայմանավորված համավարակով և ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ, մտահոգություններ կան նաև հարկերի հավաքագրման մասով: Այդ մասին հուլիսի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփեն եւ կներկայացնենք հանրությանը: Նա նաև հերքեց լուրերն այն մասին, որ ՊԵԿ-ից Դավիթ Անանյանից հետ աշխատանքից ազատվելու մասշտաբային դիմումներ են եղել: «Պարոն Անանյանի հեռանալուց հետո ՊԵԿ-ում աշխատանքից ազատվելու մասշտաբային դիմումներ չեն եղել, իսկ կադրային քաղաքականությանը անդրադառնում ենք ընթացքում՝ գնահատելով յուրաքանչյուրի աշխատանք։ Որակն ու արդյունավետությունը: Որեւէ որոշում անձնավորված չի կայացվում», - ասաց նա: Ավելի վաղ, ՊԵԿ-ից հայտնել էին, որ Հայաստանում, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, նկատվել է պետական եկամուտների անկում՝ մի շարք հարկային վճարումների գծով: Օրինակ՝ ապրիլին ավելացված արժեքի հարկի գիծով հավաքագրված վճարումների 16% անկում է գրանցվել, իսկ մայիսին` 24% -ով՝ 2019-ի նույն ամիսների համեմատ: Դա, ըստ ՊԵԿ-ի, պայմանավորված է մարտին ներդրված կարանտինային ռեժիմով և տնտեսական գործունեության խիստ սահմանափակումներով: Եկամտահարկի վճարներից միջոցների հավաքագրման անկումը կապված է եկամտահարկի համահարթեցման հետ ՝ սկսած 23% -ից: Մարտին գրանցվել է 12 հազար աշխատողի կրճատում, իսկ ապրիլին 74 հազար աշխատողների եկամտահարկը չեղարկվել է՝ ճգնաժամի պայմաններում տնտեսական գործունեությունը խթանելու համար: Այսպիսով, ապրիլին եկամտահարկի վճարումները հավաքագրվել են 2,6 միլիարդ դրամով պակաս, քան մարտ ամսում: Շշրջանառության հարկի գծով, ըստ Հակոբյանի, արդեն արձանագրել է 7% անկում, չնայած երկրորդ եռամսյակի տվյալները հայտնի կդառնան միայն հուլիսին: