Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են, իբր իշխանությունների անունից, կոչեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավաքվել մի տեղ, իբր տարհանման կամ օգնություն ստանալու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նման կերպ փորձում են անկառավարելի բնակչության հոսքեր ստեղծել, խանգարել բանակին։ "Հիշում ենք. Ֆեյսբուքի պամանական օգտատիրոջ ասածը էսօր փաստ չէ", - ասված է նրա գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։