ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետո Տոնոյանը: «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ասված է Տոնոյանի հայտարարության մեջ: