«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵՄ երկրների ներկայացուցիչներին է ուղարկել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութեր: Ինչպես Facebook-ի իր էջում տեղեկացրել է ինքը՝ Մարուքյանը: «Հակառակորդի կողմից հայ ռազմագերու նկատմամբ իրականացված անմարդկային և դաժան վերաբերմունքի տարածված տեսանյութերն ու լուսանկարները ես փոխանցել եմ 47 երկրների ներկայացուցիչներին։ Դրանով ապացուցեցի, որ հայկական կողմի նախկինում արված բոլոր հայտարարությունները հիմնավորված են և այդ օրվանից անհերքելի են»։