9.06.2025
Ռալֆ Յիրիկյանը չի պատրաստվում մտնել քաղաքականություն. Վիվա-ՄՏՍ
01.04.2021
Ռալֆ Յիրիկյանը չի պատրաստվում մտնել քաղաքականություն. Վիվա-ՄՏՍ

ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից: «Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն: Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների»,-ասված է հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Ռալֆ Յիրիկյանը ներկայացված է լինելու ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակում: