2020 թվականի պետական բյուջեի հաշվետվության համաձայն՝ միայն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հասարակական կարգի պահպանության անվան տակ ոստիկանությանը լրացուցիչ հատկացվել է 1,44 մլրդ ՀՀ դրամ (3մլն ԱՄՆ դոլար)։ Այս դիտարկումն անում է ՀՅԴ-ական տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ շարունակելով. "Այսինքն՝ համավարակի, տնտեսական ճգնաժամի և պատերազմական կորուստների պայմաններում իշխանությունները ահռելի գումարներն են ծախսել ընդդիմությանը լռեցնելու համար",- գրել է նա Facebook-ի իր էջում։