Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ՀՀ պետական սահմանների արևելյան մի շարք հատվածներում պատերազմական իրադրությունից, ադրբեջանական զորքերի՝ Սիսիանի պարանոցով առաջխաղացման և հայկական կողմի ունեցած կորուստների փաստից` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գումարել է հրատապ նիստ: "Առաջիկա անելիքների և կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ",- ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ: