Հայաստանում բռնապետություն չկա, բայց երբ պետության առաջին դեմքը մտնում է դահլիճ (տվյալ դեպքում՝ կառավարության նիստի դահլիճ - խմբ.), պետք է կոռեկտություն ցուցաբերել և նրա ներկայությամբ կանգնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարության դահլիճ մտնելիս հոտնկայս դիմավորելու հանգամանքին։ Հարցին, թե ինչու նախկինում նույն կերպ չեն հանդիպել նախարարի պաշտոնակատարին, Պետրոսյանն ասաց հետևյալը. «Նախկինում հեղափոխությունը թավշյա էր, իսկ հիմա՝ պողպատյա։ Եվ այո, մեր շարքերն այդ պահից կդառնան պողպատե»։