Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ –ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին: ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին , Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին: Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը: Նշենք, որ 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան 2022 թվականի փետրվարի 4-ից փետրվարի 20-ը։