Փոքրիկների համար հին հունական դիցաբանությունը ոչ միայն հետաքրքիր պատմությունների շարան է զարմանալի աստվածների մասին, այլ նաև ներշնչանքի առատ աղբյուր՝ ստեղծագործելու համար։ Հենց այդպիսի ներշնչանքի արդյունքում Հայաստանի հունական համայնքների միությունն ու «TOTAL ART» ՀՄԿ-ն համախմբվել են «Հին հունական դիցաբանությունը մանկական աչքերով» ցուցահանդես-մրցույթի շրջանակներում, որում կներկայացվեն Հայաստանի տարբեր վայրերի արվեստի դպրոցների հայ և հույն սաների ստեղծագործությունները։ Ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 18։00-ին, Հայաստանի նկարիչների միությունում։