Եթե վարչապետն ասում է 2016 թ.-ից որևէ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղն Ադրբեջանից դուրս կարգավիճակ ունենալու համար, սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից: Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությամբ կասկածի տակ դրվեց նաև Արցախի անկախության հռչակագիրը: «Դա Արցախի անկախության հիմնքն է», - ասաց նախագահն ու հավելեց, որ սա կամ արվում է միտումնավոր, կամ չհասկանալով խնդիրը: «Եթե միտումնավոր է արվում, ապա իրականացնում են կուկլավոդների ծրագիրը», - ասաց Քոչարյանը: