"Pegasus" ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը:«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ flypgs.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: