16.07.2025
Հայաստանում 2021 թվականին ընդհանուր արդյունաբերության ծավալն աճել է 3.3%-ով
07.02.2022
Հայաստանում 2021 թվականին ընդհանուր արդյունաբերության ծավալն աճել է 3.3%-ով

2021թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը կազմել է 2.4 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3.3%-ով: Ինչպես հայտնում է Էկոնոմուդը, 2021թ.-ի ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաբարձր աճը գրանցել է դեկտեմբեր ամսին՝ կազմելով 280.8 մլն ՀՀ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ շուրջ 8%-ով: Ըստ այդմ, 2021թ.-ին նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում. ✔էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +9.3%,✔ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` +7.1%, ✔մշակող արդյունաբերություն՝ +3.4%: Դիտարկվող ժամանակահատվածում հանքարդյունաբերության ծավալները նվազել են 0.8%-ով՝ կազմելով 587.9 մլն ՀՀ դրամ, որի տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության ծավալներում 24.6% է: