Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրապարակել է վիճակագրական տվյալներ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ. "2021թ արձանագրվել է 5.8% աճ։ Աճի նման ցուցանիշը բարձր է, քան տարեսկզբի կանխատեսումները, բայց նաև ավելի փոքր է, քան երկրորդ կիսամյակի կանխատեսումներն էին։ Մտահոգիչ է գյուղոլորտի անկումը:Ուրախալի է շինարարության աճը, ինչպես նաև արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ",- գրել է Մանուկյանը։